Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Դամասկոսը Թուրքիայից պահանջում է դուրս բերել զորքերը սիրիական Իդլիբից

Դամասկոսը Թուրքիայից պահանջում է դուրս բերել զորքերը սիրիական Իդլիբից
15.10.2017 | 13:57

Սիրիայի իշխանությունները Թուրքիայից պահանջել են անհապաղ դուրս բերել իր զորքերը Իդլիբ նահանգից` հայտարարել է Սիրիայի ԱԳՆ աղբյուրը: «Սիրիան խստորեն դատապարտում է թուրքական զորքերի ներխուժումը Իդլիբ նահանգ՝ ընդգծելով, որ դա ակնհայտ ոտնձգություն է սիրիական հողերի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչպես նաև միջազգային իրավունքի ակնհայտ խախտում»,- ասել է ԱԳՆ աղբյուրը:

Նրա խոսքով` «թուրքական ներխուժումը ոչինչ ընդհանուր չունի երաշխավոր պետությունների պայմանավորվածությունների հետ, որը ձեռք է բերվել Աստանայում բանակցությունների արդյունքում՚: Դիվանագետի խոսքով՝ Սիրիան պահանջում է թուրքական զորքերի անհապաղ դուրսբերումն իր տարածքից:

Դիտվել է՝ 871

Մեկնաբանություններ